Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատում երկրում «օմիկրոն»-ի առկայությունը

 |armenpress.am|
20:35 - 29 նոյեմբերի, 2021

Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատում երկրում «օմիկրոն»-ի առկայությունը |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հաստատում երկրում կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի առկայությունը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է առողջապահության պաշտոնական ներկայացուցիչը: Նա ընդգծել  է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Եգիպտոս եկած բոլոր քաղաքացիները հանձնել են համապատասխան թեստ, որոնց պատասխանները բացասական են եղել:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Կահիրեի օդանավակայանի աղբյուրը հայտնում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած քաղաքացու՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու մասին:

Կորոնավիրուսի նոր շատմի ի հայտ գալու կապակցությամբ, Եգիպտոսի իշխանությունները բոլոր օդանավակայաններում ու սահմանային անցման կետերում ուժեղացրել են վերահսկողությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել