Հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք․ մահացել է 32 մարդ
11:11 - 30 նոյեմբերի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք․ մահացել է 32 մարդ

Նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 518 դեպք, որոնցից 317 175 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 330 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7567 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1446 է (մեկ օրում՝ 6): Ընդհանուր կատարվել է 2 366 680 թեստավորում»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Ըստ ԱՆ-ի՝ երեկ կատարվել է 6462 թեստավորում, որից դրական է եղել 398-ը։ Առողջացել է 977 մարդ, գրանցվել՝ մահվան 32 դեպք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել