ՌԱԿ-ը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը․ վարչապետն ընդունել է Միքայել Խարապյանին
19:48 - 30 նոյեմբերի, 2021

ՌԱԿ-ը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը․ վարչապետն ընդունել է Միքայել Խարապյանին

Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է ՌԱԿ ներկայացուցիչներին կառավարությունում և կարևորել նման ձևաչափով շփումներն ու քննարկումները: «Մենք բարձր ենք գնահատում Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, ինչպես նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական կյանքի կազմակերպման մեջ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, կառավարության ծրագրերին վերաբերող մի շարք հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել