ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինկեն

 |armenpress.am|
21:20 - 30 նոյեմբերի, 2021

ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինկեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առանցքային խնդիր է համարում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև վստահ է, որ այն նորացման անհրաժեշտության ունի։ Այդ մասին ըստ «ՏԱՍՍ»-ի, Լատվիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Պետքարտուղարը վստահեցրել է, որ Բայդենի համար առաջնահերթություն է դաշնակիցների հետ փոխգործակցության ակտիվացումը ՝ սկսած ՆԱՏՕ-ից։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է ՆԱՏՕ-ի ամբողջական արդիականացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։ «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի ռազմավարական հայեցակարգը, որի շուրջ մենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերեցինք վերջին գագաթնաժողովում, այժմ ամբողջությամբ իրագործվի»,- նշել է ԱՄՆ ԱԳՆ ղեկավարը*ացքում մենք շատ աշխատանք ունենք անելու բոլոր հարցերի շուրջ՝ սկսած սպառազինությունների վերահսկողությունից, զինաթափումից և չտարածումից մինչև մարտահրավերները Արևմտյան Բալկաններում և, իհարկե, Ռուսաստանի տագնապալի գործողությունները Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև այն, ինչ մենք տեսանք Բելառուսում, և միգրանտների օգտագործումը որպես քաղաքական զենք»,- ընդգծել է Բլինկենը՝ խոսելով Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել