Արցախում hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի
11:35 - 01 դեկտեմբերի, 2021

Արցախում hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 30-ին կատարվել է 394 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպքեր:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 4 մահվան դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձանց: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23 678 քաղաքացու հետազոտություն, որից 3 996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել