ՀՀ և Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերի լուծման որոնումը շարունակում է մնալ ՌԴ ուշադրության կենտրոնում. Սերգեյ Լավրով
 |factor.am|
21:04 - 01 դեկտեմբերի, 2021

ՀՀ և Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերի լուծման որոնումը շարունակում է մնալ ՌԴ ուշադրության կենտրոնում. Սերգեյ Լավրով |factor.am|

factor.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում կառավարության անդամների ելույթի ժամանակ ասել է  ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի ելույթում, ըստ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված տեքստի, ասվում է․ «Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ տարածաշրջանային կոնֆլիկների լուծման ջանքերը։ Ռուսաստանը կոնկրետ ներդրում ունի նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Դա ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանման հասնելու մեր ջանքերն են, ինչպես նաև՝ առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում»,- ասել է նա։

Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Աֆղանստանում, Եմենում, Լիբանանում և այլ երկրներում ծավալվող ներքաղաքական խնդիրների մասին, անդրադարձել նաև Իրանի միջուկային խնդրին, Կորեական թերակղզուն և միջազգային այլ հրատապ հարցերի։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել