Կառավարությունն առաջարկում է խմբագրել սեպտեմբերի 27-ը հիշատակի օր դարձնելու մասին օրենքի նախագիծը |hetq.am|
10:15 - 02 դեկտեմբերի, 2021

Կառավարությունն առաջարկում է խմբագրել սեպտեմբերի 27-ը հիշատակի օր դարձնելու մասին օրենքի նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Արմեն Գևորգյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել։

Ըստ պատգամավորների ներկայացրած նախագծի՝ առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես ադրբեջանական բանակի և միջազգային վարձ­կանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակ­չու­թյան դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր:

Այս առաջարկը ներառվել է Կառավարության՝ դեկտեմբերի 2-ին կայանալիք նիստի օրակարգում, չզեկուցվող հարցերի շարքում։

Կառավարությունը նշում է, որ սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմա­քա­ղաքա­կան և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված, ներկա փուլում նպատակա­հարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը:

Առաջարկվում է օրենքի նախագծով լրաց­վող 13.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 13.3. Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝  նշվում է սեպտեմբերի 27-ին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել