ԱՄՆ-ում գրանցվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը |armenpress.am|
11:24 - 02 դեկտեմբերի, 2021

ԱՄՆ-ում գրանցվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել է կորոնավիրուսի նոր տարատեսակով՝ օմիկրոնով, հիվանդանալու առաջին դեպքը. այն հայտնաբերվել է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնին:

Վարակված անձը, որը լիովին պատվաստած է եղել, միայն վերջերս է վերադարձել Աֆրիկայի հարավից, պարզաբանել է ԱՄՆ-ի գլխավոր վիրուսաբան էնթոնի Ֆաուչին: «Ախտահարվածը գտնվում է մեկուսացման մեջ, իսկ այն անձինք, որոնք մոտիկից շփվել են նրա հետ, ունեն բացասական թեստ… Լավ է, որ հիվանդը թեթեւ ախտանշաններ ունի, նրա վիճակը բարելավվում է»,-նշել է նա: Դրա հետ մեկտեղ Ֆաուչին հայտարարել է, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամի հայտնաբերումը եւս մեկն անգամ մատնանշում է պատվաստման եւ պատվաստանյութերի «բուստերային» չափաբաժիններ ընդունելու անհրաժեշտությունը:

Նա ճշտել է, որ ավելի վաղ ստացած տվյալները ստիպում են ենթադրել՝  «բուստարային չափաբաժինը պետք է օգտակար լինի օմիկրոն շտամով վարակված անձի մոտ առնվազն հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար: Օմիկրոն շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ այն չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել