Ստեփանակերտում բնակելի տուն է այրվել․ տանտերը մահացել է
13:03 - 02 դեկտեմբերի, 2021

Ստեփանակերտում բնակելի տուն է այրվել․ տանտերը մահացել է

Դեկտեմբերի 2-ին ժամը 07:46-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպաակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և շտապ օգնություն կայան փակ բաժնետիրական ընկերություններին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին:

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել