Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, մահացել է 1 անձ
12:40 - 03 դեկտեմբերի, 2021

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, մահացել է 1 անձ

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 1 մահվան դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում  96 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում, երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24 490 քաղաքացու հետազոտություն, որից 4 119-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել