Կանադայի ԱԳ նախարարը երկրի անունից համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին |armenpress.am|
15:55 - 03 դեկտեմբերի, 2021

Կանադայի ԱԳ նախարարը երկրի անունից համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: Կանադան իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովին:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին՝ իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:

«Ես հանդիպեցի ԵԱՀԿ-ում իմ հայ գործընկերոջը, հայտնեցի Կանադայի համերաշխությունը հայ ժողովրդին և կրկնեցի, որ Կանադան խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումներով, ինչի արդյունքում հայ զինծառայողներ են զոհվել»,- նշել է Ջոլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել