Եվրամիությունը պատժամիջոցային գործընթաց է սկսում Թուրքիայի դեմ  |tert.am|
16:21 - 03 դեկտեմբերի, 2021

Եվրամիությունը պատժամիջոցային գործընթաց է սկսում Թուրքիայի դեմ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհուրդը Թուրքիային պատասխանատվության կանչելու գործընթաց է նախաձեռնել՝ գործարար և բարերար Օսման Քավալային ազատ արձակելուց հրաժարավելու պատճառով՝ անտեսելով ՄԻԵԴ-ի որոշումը:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, համապատասխան որոշման օգտին նախօրեին քվեարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը, որը կազմված է 47 անդամ երկրի մշտական ներկայացուցիչներից:

Արդյունքում այս գործընթացը կարող է հանգեցնել Թուրքիայի՝ Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից զրկվելուն և անգամ նրա անդամակցության դադարեցմանը:

Եվրոպայի խորհուրդը խնդրել է Անկարային խնդրել է այս գործով իր տեսակետը հայտնել մինչև 2022 թվականի հունվարի 19-ը: Դրանից 2 օր առաջ Թուրքիայում նշանակված է Քավալայի գործով հաջորդ նիստը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել