Արցախում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է
12:12 - 04 դեկտեմբերի, 2021

Արցախում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է

Դեկտեմբերի 3-ին Արցախում կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել:

Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է  24.899 քաղաքացու հետազոտություն, որից 4.173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել