Ֆրանսիան վերականգնում է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավի հետ և մտցնում պարտադիր կարանտին |armenpress.am|
14:05 - 04 դեկտեմբերի, 2021

Ֆրանսիան վերականգնում է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավի հետ և մտցնում պարտադիր կարանտին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան դեկտեմբերի 4-ից կվերականգնի ավիաչվերթներն Աֆրիկայի հարավային երկրների հետ, որը դադարեցվել էր կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնաբերումից հետո: Այդուհանդերձ, ուղևորները ստիպված կլինեն Ֆրանսիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին անցնել: Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը:

«Հարավաֆրիկյան Հանրապետությունից և աֆրիկյան մյուս երկրներից չվերթները, որոնք դադարեցվել էին, մեկ շաբաթ անց կվերականգնվեն: Սակայն մենք հատուկ պահանջներ կներկայացնենք կարմիր և խիստ կարմիր գոտիներից եկողներին: Օրինակ, պարտադիր ՊՇՌ թեստավորում կարվի և կգործի երկշաբաթյա կարանտին»,- ասել է նա:

Կորոնավիրուսի տարածման արագությունից կախված՝  Ֆրանսիայի կառավարությունը դասակարգում է երկրները չորս տեսակի՝ կանաչ, նարնջագույն, կարմիր ու խիստ կարմիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել