ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է դեկտեմբերի 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհների մերկասառույցի մասին
15:45 - 05 դեկտեմբերի, 2021

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է դեկտեմբերի 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհների մերկասառույցի մասին

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամինկլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել