Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 230814 քաղաքացի կամ ընտրողների 20․75 տոկոսը. ԿԸՀ
 |tert.am|
16:02 - 05 դեկտեմբերի, 2021

Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 230814 քաղաքացի կամ ընտրողների 20․75 տոկոսը. ԿԸՀ |tert.am|

tert.am: Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող  1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 230 814 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 45.30 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 2278 -ը։

Ամենապասիվը Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության  7.36 տոկոս։  Ընտրելու իրավունք ունեցող 44452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3273-ը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել