Արմավիրում բավական էպիկ է․ ընտրական հանձնաժողովներից մեկը, ըստ էության, գինովցած է, եւ ագրեսիվ վարք է դրսեւորում․ Դանիել Իոաննսիսյան
21:24 - 05 դեկտեմբերի, 2021

Արմավիրում բավական էպիկ է․ ընտրական հանձնաժողովներից մեկը, ըստ էության, գինովցած է, եւ ագրեսիվ վարք է դրսեւորում․ Դանիել Իոաննսիսյան

«Անկախ դաշինք» դիտորդական առաքելության ամփոփիչ ասուլիսի ժամանակ Դանիել Իոաննսիսյանը նշեց, որ վերջին ժամերին արձանագրվել են մի շարք խախտումներ։

«Ամենահետաքրքիրը Ապարան համայնքի գյուղերից մեկում բացահայտված քվեաթերթիկներ կարուսելն է (քվեարկության գաղտնիության խախտման կոպտագույն եւ մասսայական խախտումներից), որի մասով ոստիկանությունն այս պահին գործողություններ է իրականացնում։ Արմավիրում բավական էպիկ է․ ընտրական հանձնաժողովներից մեկը, ըստ էության, գինովցած է, եւ ագրեսիվ վարք է դրսեւորում»,-նշեց նա։

Ախուրյանի 32/6 տեղամասում, երբ քվեարկելու եկել է ՌԴ քաղաքացի (օտարերկրացիները, որ տեւական ժամանակ բնակվում են տվյալ համայնքում եւս ունենում են համայնքում քվեարկելու իրավունք), էլեկտրոնային գրանցման սարքը դեղին լույս էր վառել, ինչը նշանակում է, որ այդ անձը ցուցակում չի եղել, բայց տպված ցուցակում այդ անձը եղել է․

«Այդ անձին ի վերջո թույլ չեն տվել քվեարկել, փորձել են կապվել տարածքային ընտրական հանձնաժողով, այնտեղից ասել են՝ չքվեարկի, անձնագրային բաժին չեն կարողացել կապնվել։ Այստեղ խնդիրը ոչ միայն այն է, որ քվեարկության իրավունք ունեցող անձը չի քվեարկել, այլ նաեւ այն, որ էլեկրոնային գրանցման սարքում եւ տպված ցուցակում առկա էին տարբերություններ, որոնք չպետք է լինեն եւ իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե ինչու են ցուցակներում տարբերություններ»,-ասաց Իոաննսիսյանը։

Նրա խոսքով՝ շարունակում է համատարած լինել հանձնաժողովների նախագահների չիմացությունը, որ ընտրատեղամասում ամեն կուսակցությունից միաժամանակ կարող է լինել մեկ վստահված անձ․

«Շփոթմունքն հավանաբար առաջ է գալիս ԱԺ ընտրությունների տարբերությունից։ Սպիտակ համայնքում մի քանի թեկնածու փորձել է միաժամանակ մտնել տեսամաս, ինչը կանխվել է։ Նոր Հաճնի տարբեր տեղամասերում նկատվում են կուտակումներ, որոնց հեղինակը, ըստ մեր դիտորդների, թե «Գագիկ Հովհաննիսյան» դաշինքն է, թե «Քաղաքացիական պայմանագիրը»։ Թումանյան համայնքի 24/2 տեղամասում հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին եւ հանձնաժողովում օրինականության եւ բնականոնության հետ կապ չունեցող պրոցես է տեղի ունենում»։

Նա նշեց, որ Աբովյանի 29/3 տեղամասում ցուցակագրված մարդկանց ուղղորդելու փորձ է եղել, ոստիկանությունը բերման է ենթարկել ուղղորդելու փորձ կատարողներին․

«Մարտունիի Վարդենիկ համայնքում շատ են եղել կուտակումները, օգնողների ինստիտուտով քվեարկության գաղտնիության խախտման դեպքերը»,- ասաց Իոաննսիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել