Նախնական տվյալներով՝ Լճափում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը ստացել է ձայների 74%-ը |hetq.am|
23:29 - 05 դեկտեմբերի, 2021

Նախնական տվյալներով՝ Լճափում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը ստացել է ձայների 74%-ը |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքում (ընտրություններից հետո այն կդառնա Գավառ խոշորացված համայնքի բնակավայր) դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով հաղթել է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը։

Ինչպես «Հետք»-ին փոխանցեց Լճափի համայնքապետ Արսեն Հովսեփյանը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Գուրգեն Մարտիրոսյան դաշինք»՝ 351 ձայն, 

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն»՝ 112 ձայն,

«Մեր համայնքը» դաշինք՝ 10 ձայն։ 

Այդպիսով, նախնական տվյալներով՝ Լճափում «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքը» ստացել է ձայների 74%-ը։ 

Հիշեցնենք՝ Գավառ խոշորացված համայնքում ընտրություններիին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Նարեկ Գրիգորյանը:  

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Իսկ մյուս քաղաքական ուժի՝ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն ՀՅԴ-ական Լավրիկ Արևշատյանն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել