Նաիրիում 11 ընտրատեղամասերի արդյունքներով առջևում է գործող համայնքապետի գլխավորած «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը
00:16 - 06 դեկտեմբերի, 2021

Նաիրիում 11 ընտրատեղամասերի արդյունքներով առջևում է գործող համայնքապետի գլխավորած «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը

ԿԸՀ-ն Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի 19 ընտրատեղամասերից ամփոփել է 11-ի տվյալները։ Նախնական տվյալներով հաղթում է «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Եղվարդի գործող համայնքապետ Նորայր Սարգսյանը։

«Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը ստացել է 2435 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 2005 քվե։

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Հանրապետություն» կուսակցություն՝ 653,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 443,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 653,
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 129 քվե,
Անվավեր՝ 150։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել