Մեկ օրում կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 8 մարդ
11:16 - 06 դեկտեմբերի, 2021

Մեկ օրում կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 8 մարդ

Դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 818 դեպք, որոնցից 321 884 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9787 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2 405 279 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ ԱՆ տվյալների՝ մեկ օրում արվել է 3308 թեստավորում, որից դրական է եղել 95-ը (2․8%)։ Առողջացել է 778 մարդ, մահացել՝ 8-ը:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մահվան 7691 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1456 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել