Պարեկները Երևանի կենտրոնում տղամարդու դի են հայտնաբերել |armenpress.am|
15:00 - 06 դեկտեմբերի, 2021

Պարեկները Երևանի կենտրոնում տղամարդու դի են հայտնաբերել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հյուսիսային պողոտայում գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահացածի ինքնությունը բացահայտելու համար։

Ոստիկաններն ահազանգել են շտապօգնություն. ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հայտնեցին, որ ահազանգը ստացել են առավոտյան ժամը 10։53-ի սահմաններում,  դեպքի առթիվ մանրամասներ հայտնի չեն։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պատրաստվում են նյութեր։ Հայտնի չէ տղամարդու ինքնությունը, այլ մանրամասներ ևս»,- նշեց Գաբրիելյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում  տարածվել էր, որ մահացածի մոտ հայտնաբերվել է 73-ամյա  Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր և ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել