ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ
18:17 - 06 դեկտեմբերի, 2021

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիզաբեթ Դոուլին ամուսնու՝ ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահ աշխատակազմից։

Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.

«Մեծարգո տիկին Դոուլ, ցավով տեղեկացա Ձեր ամուսնու՝ անվանի քաղաքական գործիչ Ռոբերտ Դոուլի մահվան մասին: Ամերիկան կորցրեց իր արժանավոր զավակին ու զինվորին, իսկ հայ ժողովուրդը՝ իր մեծ ու հավատարիմ բարեկամին, ով սերտորեն կապված էր հայերիս հետ և միշտ մեր կողքին էր, հատկապես՝ փորձությունների ժամանակ:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Ռոբերտ Դոուլն այցելեց Հայաստան և անուրանալի դեր խաղաց մեր երկրին ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության կազմակերպման գործում: Անգնահատելի են նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը:

Ընդունեք, խնդրեմ, մեծարգո տիկին Դոուլ, իմ խորին ցավակցությունն ու վշտակցությունը: Պարոն Դոուլի բարի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել