Ընդդիմությունը Թալինում կոալիցիա է կազմում՝ չնայած նրան, որ համայնքում ձայների մեծամասնությունը ստացել է ՔՊ-ն
14:11 - 07 դեկտեմբերի, 2021

Ընդդիմությունը Թալինում կոալիցիա է կազմում՝ չնայած նրան, որ համայնքում ձայների մեծամասնությունը ստացել է ՔՊ-ն

Արագածոտնի մարզի Թալին համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ: Ձայների մեծամասնությունը՝ շուրջ 46 տոկոս, այս համայնքում ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 

Սակայն այսօր ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր հզոր համայնք» կուսակցությունների դաշինքը հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ երեք քաղաքական ուժերը պատրաստվում են կոալիցիա կազմել և միասին ստանձնել քաղաքի կառավարման պատասխանատվությունը: 

«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով՝ ընդհանուր 21 մանդատից «Զարթոնք»-ն ստանալու է 6 մանդատ, «Հայք»-ը՝ 3 մանդատ, «Մեր համայնքը»՝ 2 մանդատ, ընդհանուր՝ 11 մանդատ: «Զարթոնք»-ը, «Հայք»-ը և «Մեր համայնքը» որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը՝ ղեկավարվելով կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:

Քաղաքական ուժերը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են «Հայքի» ներկայացուցչին:

Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անունից՝ Մնացական Մնացականյան

«Հայք» լիբերալ կուսակցության անունից՝ Կարեն Գրիգորյան

«Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի անունից՝ Տիգրան Հարությունյան»,- նշված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել