Հայաստանը Նիդերլանդներ ճամփորդելու ընթացակարգում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ
21:19 - 07 դեկտեմբերի, 2021

Հայաստանը Նիդերլանդներ ճամփորդելու ընթացակարգում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ

Նիդերլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել համավարակով պայմանավորված Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդելու ընթացակարգում, տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Համաձայն նոր որոշման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ։

Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։

Նոր որոշման մասին ամբողջական տեղեկատվությունը ստորև ներկայացվող հղումով։

Возможно, это изображение (карта и текст)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել