ԱԺ-ն կողմ քվեարկեց ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին |1lurer.am|
10:56 - 08 դեկտեմբերի, 2021

ԱԺ-ն կողմ քվեարկեց ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն ընդունեց««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. մայիսին Մոսկվայում:

Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից որոշված ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի կազմակերպել առավել օպերատիվ և արդյունավետ:

Նշվում է, որ համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ծառայողական նպատակներով և առանց գրավոր համաձայնության չի փոխանցվի որևէ երրորդ կողմի: «Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանակում եւս չի իրականացվելու»,-ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել