Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսերենի պարտադիր օգտագործումը |armenpress.am|
13:51 - 08 դեկտեմբերի, 2021

Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսերենի պարտադիր օգտագործումը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավորները դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած լիագումար նիստում համաձայնել են սենատի (վերին պալատ) պատգամավորների կողմից կատարված այն փոփոխություններին եւ լրացումներին, որոնք կատարվել են տեսողական տեղեկատվության հարցերի վերաբերյալ օրենսդրական ուղղումների նախագծում, որոնցով ամրագրվում է գովազդում եւ ցուցանակներում ղազախերենի օգտագործման անհրաժեշտությունը։ Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Այսպիսով, փաստաթուղթն ընդունված է համարվում խորհրդարանի կողմից եւ ներկայացվում է պետության ղեկավարին՝ ստորագրման համար:

Ավելի վաղ մաժիլսի պատգամավոր Բերիկ Աբդիղալիուլին հայտնել է, որ օրինագծում մտցվել են նորմեր, որոնք ուղղված են վարչա-տարածքային միավորների, բնակավայրերի, ինչպես նաեւ մյուս աշխարհագրական օբյեկտների ավանդական ղազախական անվանումների, բլանկների եւ ցուցանակների պետական (ղազախերեն) լեզվով շարադրմանը: Եվ միայն անհրաժեշտության դեպքում՝ ռուսաց եւ այլ լեզուներով: Գործող օրենսդրության համաձայն, բլանկները, ցուցանակցները, գովազդը եւ մյուս տեսողական տեղեկատվությունները շարադրվում են ղազախերեն եւ ռուսերեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ լեզուներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել