Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ի գիշերը, հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառ (Քելբաջար) շրջանի ուղղությամբ իբր «հայկական զինուժի հերթական սադրանքի արդյունքում» զոհվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։
Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան։
Բացի սրանից՝ ՊՆ-ից հերքել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։
comment.count (0)