Կառավարության որոշմամբ կհիմնադրվի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԲԸ
12:27 - 09 դեկտեմբերի, 2021

Կառավարության որոշմամբ կհիմնադրվի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԲԸ

Կառավարության որոշմամբ կհիմնադրվի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ որոշման ընդունումը հնարավորություն կտա ադամանդի արտադրության ծավալներն ու արտահանումն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն ԱՄՆ դոլարով։ Ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի։  

«Ստեղծվող ընկերության նպատակը հայկական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկի ձևավորումն է և դրա բավարարումը միասնական գնման և տեղական արտադրողներին վաճառքի միջոցով»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել