Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
17:43 - 09 դեկտեմբերի, 2021

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել