Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում է գործել սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա․ այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ
14:33 - 10 դեկտեմբերի, 2021

Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում է գործել սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա․ այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել