«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը ամփոփեց կուսակցության կողմից գրանցած հաջողությունները
18:07 - 11 դեկտեմբերի, 2021

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը ամփոփեց կուսակցության կողմից գրանցած հաջողությունները

Ազատության հրապարակում «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ընթացքում, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը հայտարարեց, թե շատերը այսօր չեն հասկանում, որ ներկայումս աշխարհում տեղի են ունենում մեծագույն փոփոխություններ, մասնավերապես՝ «Ժողովրդավարության գագաթաժողովը», որին հրավիրված էր նաև Հայաստանը կարևոր գործընթաց էր։

«Դա նոր աշխարհակարգի կերտման քայլ Է, մենք կանգնած ենք նոր աշխարհակարգի շեմին, և այդ նոր աշխարհակարգի մեջ Հայաստանը ունենալու է իր տեղը»,-ասաց Արա Պապյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը ի սկզբանե էլ եղել է ժողովրդավար երկիր։ 

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ասաց, որ այս հանրահավաքը տարեվերջյան հանրահավաքն է, և ամփոփեց, թե ինչ է արվել ԱԺԲ-ի կողմից փետրվարի 26-ից սկսած, երբ կուսակցությունը անցավ պայքարի ակտիվ փուլ։ 

«ԱԺԲ-ն բազմիցս ասել է, որ հաշվի առնելով, որ պատերազմից հետո ժողովուրդը գտնվում է ընկճված վիճակում մեզ որոշակի ժամանակ կպահանջի ժողովրդին թմբիրից հանելու, մոբիլիզացնելու համար և մենք լծվեցինք այդ գործին, և մեր այդ պայքարը, կյանքը ցույց տվեց, որ ճիշտ է։ Առաջին փուլը, որ մենք անվանեցինք մոբիլիզացիայի կամ նախապատրաստական փուլ, գրեթե ավարտված կարող ենք համարել, քանի որ ունենք լուրջ հաջողություն։ Առաջին․ մեզ հաջողվեց պայքարի շնորհիվ ճեղքել տեղեկութային պաշարումը, շրջափակումը և մեր գաղափարները տարածել և ճանաչվել ճողովրդի մեջ։ Դա է ապացուցում այն, որ ԱԺԲ-ի յութուբյան ալիքը ունի 53հազար բաժանորդ, ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջը արդեն մոտենում է 30հազարին, իսկ Սասնա Ծռերի էջը ավելացավ 30հազարով և մոտենում է 100հազարին։

Մեր գաղարափարները՝ «ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ», «Վիլսոնյան Հայաստան», «Ազգերի լիգա» արդեն երկրի քաղաքական օրակարգի մաս են, և նույնիսկ մեր հակառակորդներից շատերը ստիպած են իրենց ելույթներում անդրադառնալ մեր օրակարգի հարցերին, սա նշանակում է, որ ԱԺԲ-ն այլևս օրակարգ թելադրող ուժ է ՀՀ-ում։ 

Մեզ հաջողվել է մոբիլիզացնել մեր ժողորդի գիտակից մասին․ և եթե Մատենադարանի առաջին ցույցերին մենք երկու հարյուր հոգի էինք, ապա այստեղ մեր թիվը հասել է ընդհուպ 5000 հոգու և այդ քանակը կսկսի ավելի արագ աճել․ այդ մարդկանց միավորում է գաղափարը»,-նշեց Վահե Գասպարյանը։ 

Նրա խոսքով՝ ձևավորվել է շուտով ծնվող Հայաստանի՝ այն է՝ առաջին հանրապետության սուբյեկտությունը և ինքնիշխանությունը երաշխավորող ազգային կորիզը։ 

«Մեզ հաջողվեց Կրեմլի, Անկարայի և Բաքվի կողմից օրակարգ բերված սահմանազատման և սահմանագծման հարցերի տապալումը, գոնե առ այս պահին, և դա է վկայում Սոչիի հանդիպումը, որը ավարտվեց ընդամենը դեկլարատիվ բնույթի հայտարարությամբ»։

Եթե մենք ամեն հանրահավաքի ժամանակ հայտարարում ենք հաջորդ հանրահավաքի օրը, ապա հիմա, թույլ տվեք ԱԺԲ-ի խորհրդի անունից ասել հետևյալ կարևոր միտքը․ արագացվող և օր օրի ահագնացող աշխարհաքաղաքական փոփոխությունները, օր օրի խորացող երկրի ներքաղաքական ճգնաժամից ելնելով՝ ԱԺԲ խորհուրդը որոշում է, որ ուշի ուշով կհետևի մոտակա շաբաթների, լավագույն դեպքում ամիսների զարգացումներին և համբերությամբ կսպասի այն իքս պահին և օրվան, երբ մենք նպատակահարմար կգտնենք մեր հանրահավաքը հրավիրելու։ Մենք կշարունակենք մեր գործը հանդիպումների, ելույթների, ակցիաների տեսքով, բայց նախօրոք չհայտարարելով հանրահավաքը, կսպասենք այն օրվան, երբ հրավիրվելիք հանրահավքը կլինի եթե ոչ բեկումնային, ապա սկիզբ կդնի այն բեկումնային զարգացումներին, որոնք օրերի ընթացքում կհավակնեն երկրի ներսում ապագաղութացման և առաջին հանրապետության վերածնունդին։ Աշխարհաքաղաքական զարգացումները, «պուտինյան ռեժիմի» անխուսափելի մոտակա տապալումը բերելու է դեպքերի նման զարգացման նաև մեր երկրում»,-եզրափակեց իր խոսքը Վահե Գասպարյանը։ 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել