Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում բնակվող հայերը բողոքի ակցիաներ են արել՝ դատապարտելով Ադրբեջանի ապօրինի գործողությունները
17:24 - 12 դեկտեմբերի, 2021

Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում բնակվող հայերը բողոքի ակցիաներ են արել՝ դատապարտելով Ադրբեջանի ապօրինի գործողությունները

Սփյուռքի երիտասարդ դեսպաններն իրենց բնակության երկրներում ոչ միայն կազմակերպում են համայնքային միջոցառումներ, այլև ներդնում են իրենց ջանքները հայկական շահերի պաշտպանության գործում: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

«Գերմանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի Հունանյանը Բունդեսթագի դիմաց կազմակերպված խաղաղ ցույցի կազմակերպիչներից մեկն էր: Գերմանիայի տարբեր քաղաքների հայերը կոչ հնչեցրին գերմանական իշխանություններին՝ դատապարտելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, միջազգային նորմերի խախտումները և հայ զինծառայողներին գերության մեջ պահելը: 

Ֆրանսիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սոնա Սուրեկեն Սունգուլյանը Փարիզում ֆրանսահայերի բողոքի ակցիայի կազմակերպիչներից էր: Ֆրանսահայերը բարձրաձայնում և դատապարտում էին Ադրբեջանի ապօրինի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: 

Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը նույն թեմայի շուրջ հանդիպումներ է ունեցել ինչպես Սենատում, այնպես էլ Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների, մասնավորապես՝ Partido Popular, Podemos, Eh Bildu կուսակցությունների ներկայացուցիչների հետ»,- նշվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել