Ավստրիայում հակահամաճարակային սահմանափակումների դեմ զանգվածային ցույցեր են |hetq.am|
20:13 - 12 դեկտեմբերի, 2021

Ավստրիայում հակահամաճարակային սահմանափակումների դեմ զանգվածային ցույցեր են |hetq.am|

hetq.am: Ավստրիայում դարձյալ զանգվածային ցույցեր են։ Դրանց մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի համավարակի պատճառով իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների դեմ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Ոստիկանության տվյալներով՝ միայն շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցած ցույցին հավաքվել է մոտ 15 հազար մարդ, որը կայացել է Վիեննայի Հելդենպլաց հրապարակում։ Բողոքի ցույցին հաջորդած երթին ցուցարարների թիվն ավելացել է՝ հասնելով 44 հազարի։

Աջ պոպուլիստական Ավստրիայի ազատության կուսակցության առաջնորդ Հերբերտ Քիքլը բողոքի ցույցի ժամանակ կոչ է արել դիմակայել COVID-19-ի պարտադիր պատվաստմանը, որն Ավստրիայի իշխանությունները նախատեսում են սկսել 2022 թվականի փետրվարից։ Նրա խոսքերով՝ այդ միջոցը, ինչպես նաև չպատվաստվածների համար անժամկետ լոքդաունը, հանդիսանում են «մարդկության վրա հարձակում»։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Ավստրիայի մյուս քաղաքներում։ 

Նոյեմբերի 22-ից Ավստրիայում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, մտցվել է համազգային լոքդաուն, որը տարածվում է երկրի բոլոր բնակիչների վրա։ Պատվաստված և բուժված քաղաքացիների համար այն ավարտվում է դեկտեմբերի 12-ին, այն դեպքում, երբ չպատվաստված քաղաքացիների համար լոքդաունը կշարունակի պահպանվել։ Բացի այդ, փետրվարի 1-ից Ավստրիայում պարտադիր կդառնա պատվաստումը։ Օրինախախտներին սպառնում են մեծ տուգանքներ։ 

Նոյեմբերի վերջից այդ երկրում, յուրաքանչյուր հանգստյան օրերին, տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները բողոքում են հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ։ Նախորդ շաբաթ ևս միայն Վիեննայում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցել էր ավելի քան 40 հազար մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել