Երևանում որոշ ավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել. քաղաքապետարանը ճշտում է տեղեկատվությունը |armenpress.am|
10:06 - 13 դեկտեմբերի, 2021

Երևանում որոշ ավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել. քաղաքապետարանը ճշտում է տեղեկատվությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանում դեկտեմբերի 13-ի առավոտից որոշ ավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել: Թե որ համարների երթուղիները սպասարկող ավտոբուսներն են և ինչ պատճառով, «Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ տեղյակ են, ճշտում են տեղեկատվությունը, հնարավորինս արագ ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդեն:

«Գիտեմ, որ ինչ-որ սաբոտաժ կամ բոյկոտի նման բան կա, ավելի մանրամասն տեղեկություն կփոխանցենք ճշտելուց հետո»,-ասաց խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել