Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|
16:04 - 13 դեկտեմբերի, 2021

Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է ռազմագերիների նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում իրականացնելու գործընթացին, ինչպես նաև նրանց վերաբերյալ պաշտոնյաների կողմից արված վերջին հայտարարություններին:

Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ անկախ ամեն ինչից իրենք իրենց աշխատանքը շարունակում են:

«Իրավական գործընթացներն ընթանում են, եթե կան հիմքեր, որոնցով քրեական հետապնդում պետք է իրականացվի, ապա, կարծում եմ, պետք է իրականացվի: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք կատարել, չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան խոչընդոտում է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Անդրադառնալով ռազմագերիների վերաբերյալ պաշտոնյաների հայտարարություններին՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ դրանք կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակում, ամեն դեպքում իրենք իրենց աշխատանքը շարունակում են:

«Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, այս պահին էլ շարունակվում են: Գիտեք, որ զուգահեռաբար, մենք շարունակում ենք Եվրոպական դատարանի կոնտեքստում աշխատել: Վերջերս գերեվարված անձանց մասով ներկայացվել էր պահանջ: Երկու օր առաջ ներկայացրել ենք նոր ապացույցներ, որի արդյունքում դատարանը կրկին կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում: Ժամկետ է ֆիքսել Ադրբեջանի համար իր մոտ պահվող գերիների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ներկայացնելու առումով»,- ավելացրեց Եղիշե Կիրակոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել