Հանրապետությունում դեկտեմբերի 17-ին և 18-ին սպասվում են տեղումներ
13:33 - 14 դեկտեմբերի, 2021

Հանրապետությունում դեկտեմբերի 17-ին և 18-ին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Երևան քաղաքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին  հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին սպասվում է անձրև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել