Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել
13:36 - 14 դեկտեմբերի, 2021

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա, 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ 

«Ըստ այդմ՝ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճան Շին»,  հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները։ Մասնավորապես՝ 

-իրականացված չէ  ճանապարհի եզրագծումը, 

-փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով, մաքրված չեն ջրահեռացման առուները։ 

ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։

Շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրեն  Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ 

Խախտման վերացման վերաբերյալ «Ճան Շին» ՍՊ ընկերության  տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել