Կարեն Անդրեասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է դատավորների կարգապահական պատասխանատվության հարցեր
21:19 - 14 դեկտեմբերի, 2021

Կարեն Անդրեասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է դատավորների կարգապահական պատասխանատվության հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայում հանդիպել է ԵԽ իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող Սահմանադրության շրջանակներում դատական համակարգի վեթթինգի, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունները:

«Նախարարը Վենետիկի Հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նշելով, որ Նախարարության կողմից մշակվել է Սահմանադրական բարեփոխումների նոր հանձնաժողովի ստեղծմանն ու գործունեության ապահովմանն ուղղված օրենսդրական փաթեթը, որը կներկայացվի նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանը Վենետիկի Հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերած ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար խնդիրները, հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպտագույն խախտումները, վերջիններիս նկատմամբ խոշտանգումների, դաժան ու անմարդկային վերաբերմունքի մասին վկայող ապացույցները»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել