ՌԴ-ն ողջունում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները

 |armenpress.am|
18:44 - 15 դեկտեմբերի, 2021

ՌԴ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ողջունում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի բարիդրացիականության և վստահության մթնոլորտի ձևավորմանը և´ տարածաշրջանում, և´ ժողովուրդների միջև: Այս տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջին շրջանում ցուցաբերվող երկկողմ երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը՝ հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար»,- նշեց Զախարովան:

Ինչ վերաբերվում է երկու երկրների կողմից ներկայացուցիչների նշանակմանը, Զախարովան ասաց, որ դա տրամաբանական և ողջամիտ քայլ է:

«Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- եզրափակեց Զախարովան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել