ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միացումն արժանի է ուշադրության․Մարիա Զախարովա |hetq.am|
20:10 - 15 դեկտեմբերի, 2021

ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միացումն արժանի է ուշադրության․Մարիա Զախարովա |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով «Вестник Кавказа»-ի լրագրողի հարցին, դրական է գնահատել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդ երկրի կարգավիճակ տալու նպատակով բանակցություններ սկսելու ուղղությամբ։ 

«Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը, որը, ըստ էության, հանդիսանում է եվրասիական ինտեգրման գաղափարախոսը, ուշադրության արժանի է։ Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են դրա նպատակները, սկզբունքներն ու հետաքրքրված են առավել սերտ ինտեգրմանն ու առավել սերտ փոխգործակցությանը։ Առաջին հերթին մենք նկատի ունենք ԱՊՀ երկրներին, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ պահպանում են առավել սերտ կապեր՝ համագործակցության առումով»,- նշել է Զախարովան։ 

Ըստ Զախարովայի՝ Ադրբեջան-ԵԱՏՄ երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կարող է նպաստել տարածաշրջանում երկկողմանի առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ «Ինչպես նաև, իհարկե, մասշտաբային տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրերի իրականացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Այդուհանդերձ, Զախարովան հավելել է, որ Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուն։ «Ինչպես գիտեք, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ի փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համակողմանի փորձագիտական մշակման արդյունքներով»,- եզրափակել է ռուս դիվանագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել