Առաջարկվում է հանրային աշխատանքը դարձնել վարչական տույժի տեսակ |hetq.am|
10:28 - 16 դեկտեմբերի, 2021

Առաջարկվում է հանրային աշխատանքը դարձնել վարչական տույժի տեսակ |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը մշակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի հանրային աշխատանքը նախատեսել որպես վարչական տույժի տեսակ։

Նախարարությունը նշում է, որ փոփոխության արդյունքում վարչական տույժերի կիրառման մեխանիզմը կդառնա ավելի ճկուն և կնպաստի վարչական տույժի կիրառման նպատակների իրագործմանը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հանրային աշխատանքները չի նախատեսել որպես վարչական տույժի տեսակ:

Հանրային աշխատանքները Հայաստանում նախատեսված են միայն Քրեական օրենսգրքով, որի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

«Կարծում ենք, որ հանրային աշխատանքները հաջողությամբ կարող են գործել նաև վարչական իրավունքում՝ որպես վարչական տույժի տեսակ՝ իրագործելով վարչական տույժի հիմնական նպատակները»,- նշվում է հիմնավորման մեջ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել