Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|
13:08 - 16 դեկտեմբերի, 2021

Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը նոյեմբերի 16-ին հարցում էր ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններ՝ հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն կամ ինչ քայլեր են փորձում ձեռնարկել այս երկրները իրենց ռազմական դաշնակցի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման առնչությամբ, հատկապես, որ գտնվելով միևնույն ռազմաքաղաքական բլոկում, այս երկրները պարտավորություններ ունեին անդամ մյուս երկրի տարածքային ամբողջականության ապահովման հարցում։

Հարցումներն ուղարկելուց անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն արձագանքել է միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ սոսկ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նոյեմբերի 17-ի ճեպազրույցին, որի ընթացքում Զախարովան հանդես էր եկել դեկլարատիվ բնույթի մի շարք հայտարարություններով։ 

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններն այդպես էլ անպատասխան թողեցին մեր հարցումը։ Հավանաբար, նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, քանի որ իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի սերտ են, քան Հայաստանի հետ։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել