Հանրապետության շրջանների մեծ մասում ձյուն է տեղում
10:10 - 17 դեկտեմբերի, 2021

Հանրապետության շրջանների մեծ մասում ձյուն է տեղում

Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում դեկտեմբերի 17-ի ժամը 09։00-ի դրությամբ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ըստ հաղորդագրության՝ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել