ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են, քաղաքական․ ՄԻՊ-ի ՔՊ–ական թեկնածու |tert.am|
14:04 - 17 դեկտեմբերի, 2021

ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են, քաղաքական․ ՄԻՊ-ի ՔՊ–ական թեկնածու |tert.am|

tert.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը դրական եզրակացություն ստացավ:

Լրագրողների հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանն անդրադարձավ մի շարք հարցադրումների  կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք իշխանությունները քաղաքական են որակում, ինքը հետագայում ինչպես է վարվելու այս հացերի համատեքստում, Քրիստիննե Գրիգորյանն ասաց․

«ՄԻՊ պարոն Թաթոյանը շատ կարևոր առաքելություն է իրականացրել և իրականացնում, ներառյալ սահմանամերձ հատվածներում մարդկանց հումանիտար իրավունքների ապահովման, խախտումների արձանագրման, իրավունք խախտող ստեղծված ռիսկերի վերաբերյալ պաշտպանը շատ հստակ է  արտահայտվել, և ես վստահ եմ, որ պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ թե՛ ՏԻՄ մարմիններին, թե՛ իշխանությունների այլ մարմիններին»։

ՄԻՊ թեկնածուն ասաց, թե վստահ է, որ ՄԻՊ-ի հայտարարություններն ինքնանպատակ չեն արվում, դրանք վերջին միջոց են, նրա առաքելությունը խախտումներն արձանագրելն է, խախտված իրավունքները վերականգնելը։ Նա նաև նշեց, թե ինքը չի համարում, որ այսպիսի գործունեությունը քաղաքական է։ Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ այլ բան է, որ որոշ քաղաքական խմբերի կողմից կարող է փորձ արվել դա այդպես ներկայացնելու։ Նա նաև նշեց, որ ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել։

Կարդալ ավելին՝  tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել