Տավրոս Սափեյանն ընտրվել է Թալինի քաղաքապետ |armenpress.am|
15:26 - 17 դեկտեմբերի, 2021

Տավրոս Սափեյանն ընտրվել է Թալինի քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Թալին խոշորացված համայնում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանին գումարել է առաջին նիստը, որի ընթացքում Թալինի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը:

Տավրոս Սափեյանը շնորհակալություն հայտնեց իր օգտին քվեարկած կամ չքվեարկած ավագանու անդամներին: «Ես կանգնելու եմ մեզ ընտրած և չընտրած քաղաքացիների կողքին և մեր համայնքը շենացնելու եմ»,- քվեարկությունից հետո ասաց Սափեյանը:

Տավրոս Սափեյանը Թալինում կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել