Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով արտահերթ նիստ կգումարվի
18:20 - 17 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով արտահերթ նիստ կգումարվի

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ ավագանու որոշման նախագծի օրակարգով։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ 

Հիշեցնենք , որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Երեկ խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշել էր անվստահություն հայտնելու պատճառների մասին։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել