Դատարանը որոշել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել |hetq.am|
23:25 - 17 դեկտեմբերի, 2021

Դատարանը որոշել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Բորիս Բախշիյանի, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, որոշել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամասյանին 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս մասին ասաց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Փարամազյանն անազատության մեջ էր գտնվում հուլիսի 10-ից:

Ըստ մեղադրանքի՝ Մանվել Փարամազյանը, 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմեն Ռոբերտի Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65, 403, 333 դրամ գույքը, Նվեր Մկրտչյանի և Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ռուշանի Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար: Փարամազյանին վերագրվում  է նաև  պաշտոնեական կեղծիքներ կատարելու, զգալի չափերով գումարի գույքի ուրացման արարքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել