ՌԴ, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանմանն ուղղված քայլերը   |tert.am|
13:45 - 21 դեկտեմբերի, 2021

ՌԴ, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանմանն ուղղված քայլերը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներն Իրանի և Թուրքիայի գործընկերների հետ քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված հստակ քայլերը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը:

«Բանակցություններ ենք վարել թուրքական պատվրակության հետ: Մինչ այդ, բանակցել էինք իրանական պատվիրակության հետ: Կառուցողական զրույց ենք ունեցել բոլոր հարցերով»,- ասել է վերջինս:

Նրա խոսքով՝ քննարկվել է իրավիճակի կայունացման հարցը, որպեսզի հրադադարի պահպանման նորմալ ռեժիմ պահպանվի: «Դա առնչվում է և՛ Իդլիբին, և՛ հարավին, այդ թվում՝ հյուսիում գտնվող թուրք-սիրիական սահմանին, որտեղ վերջերս նկատվում է մարտական բախումների ակտիվացում»,- հավելել է Լավրենտևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել