Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները

 |armenpress.am|
21:35 - 21 դեկտեմբերի, 2021

Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արևելք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է երկարաժամկետ, օրինականորեն ամրագրված անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացում դեպի արևելք, ինչպես նաև հարվածային զենքի համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերի բովանդակությունը, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերը, որոնք փոխանցվել են արևմտյան գործընկերներին, այդ թվում` Գերմանիային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել