Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվեն սննդի կամ ժամանցի վայրեր մուտք գործելու սահմանափակումները. նախարար |armtimes.com|
13:39 - 23 դեկտեմբերի, 2021

Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվեն սննդի կամ ժամանցի վայրեր մուտք գործելու սահմանափակումները. նախարար |armtimes.com|

armtimes.com: Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվի կորոնավիրուսային հիվանդության դեմ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատի ներկայացումը սննդի կամ ժամանցի վայրեր հաճախելիս:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այդ հարցը քննարկման փուլում է, բայց առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվի: Պետք է ժամանակ տանք, որ մեր քաղաքացիները հասցնեն պատվաստվել»,- ասաց նա՝ նշելով՝ աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն պատվաստված է:

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար քննարկվող սահմանափակումներին՝ նախարարն ասաց, որ առողջապահության նախարարության զինանոցում պատվաստումը խրախուսող որոշակի միջոցներ և սահմանափակումներ դեռ կան: Հիմա քննարկվում է նաև, թե որքան պետք է լինի քովիդի դեմ չպատվաստված այն անձանց բուժման չափը, որոնք վարակվելու են քովիդով և բուժման ծախսերը հոգալու են իրենց միջոցներով:

«Քովիդի բուժման համար թե՛ թթվածնային բուժումը, թե՛ սարքերն ու այլ միջոցները պետությունն իր վրա է վերցրել: Հիմա քննարկվում է, որ չպատվաստված անձանց համար բուժումը դառնա վճարովի: Քովիդի բուժման սխեմաներում ընդգրկվում են փորձարարական դեղամիջոցներ, որոնք բավականին թանկարժեք են: Մենք չենք կարող այն ներառել մեր պետության բուժման փաթեթում, բայց դա շատ փոքրաթիվ քաղաքացիների է ցուցված»,-  ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել